կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-04 12:38

Վրաստանի արտաքին գործերի նախարար է դարձել Իլիա Դարչիաշվիլին

Վրաստանի արտաքին գործերի նախարար է դարձել Իլիա Դարչիաշվիլին

Վրաստանի արտաքին գործերի նախարար է դարձել 41-ամյա Իլիա Դարչիաշվիլին։ Նա 2021-ից զբաղեցրել է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ Լեհաստանում Վրաստանի դեսպանն էր։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա ճեպազրույցում տեղեկացրել է, որ Դավիթ Զալկալիանին աշխատանքը կշարունակի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։