կարևոր
1732 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-04 12:00

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կքննարկվեն հետևյալ հարցերը.

1. Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու մասին.

1) «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2005 թվականի նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին։ Հիմնական զեկուցող` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Արմեն Խաչատրյան։

2) «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին։ Հիմնական զեկուցող` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Վիլեն Գաբրիելյան։

2. Հետեւյալ նախագծի երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու մասին)    

1) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում):  Հիմնական զեկուցող` պատգամավոր Հայկ Սարգսյան, հարակից զեկուցող(ներ)` պատգամավոր Վահագն Ալեքսանյան, հրավիրվածներ`    ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան։