կարևոր
1816 դիտում, 8 ամիս առաջ - 2022-04-04 10:04

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով. Մալխաս Ամոյան

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը 77 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն, առաջին անգամ խոսել է իր հաղթանակից՝ մեկնաբանելով այն ինստրագրամի իր էջում։

«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ  մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։

Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, Հայ ու Եզդի ազգին, որոնք միշտ քաջալերելով եղել են իմ կողքին։

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»։