01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հունգարիայի իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ հաղթել է հերթական խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են մարտի 3-ին։ «ՖԻԴԵՍ»-ը դաշնակցի՝ Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հետ կարող է ստանալ խորհրդարանի 199 մանդատից 135-ը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոյին։
Իշխող կուսակցական դաշինքը կպահպանի Հունգարիայի օրենսդիր մարմնում սահմանադրական մեծամասնությունը, ինչը կարևորագույն նշանակություն կունենա նոր կառավարության օրակարգի կյանքի կոչման համար։ Նշենք, որ 58-ամյա Օրբանն արդեն չորրորդ անգամն է անընդմեջ վարչապետ ընտրվում։
Ընտրություններին նախորդած հարցումներն արդեն իսկ կանխատեսել էին արդյունքները։ Օրբանիը հայտարարել էր, որ ամեն ինչից վեր է դասում իր երկրի շահերը, հրաժարվել էր զենք մատակարարել Կիևին և դեմ էր արտահայտվել ռուսական նավթի և գազի գնման էմբարգոյի սահմանմանը՝ միևնույն ժամանակ դատապարտելով Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները և միանալով Մոսկվայի դեմ ԵՄ-ի սահմանած այլ պատժամիջոցներին։
Օրբանը նաև մեղադրել էր քաղաքական ընդդիմությանը Հունգարիային ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ներքաշելու փորձերի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով Կիևի իշխանությունների հետ համաձայնության մեջ մտնելու համար։ Հայտարարելով, որ Հունգարիայի քաղաքացիներին սպասվում է ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև՝ Օրբանը կարողացել է ոչ միայն համախմբել «ՖԻԴԵՍ»-ի կողմնակիցներին, այլև ստանալ դեռ չկողմնորոշված ընտողների աջակցությունը։