16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Երբ եվրոպացիները սթափվեն և հասկանան, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի համար, կգա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագնահատման և երկխոսության ժամանակը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Երբ եվրոպացիները մի փոքր սթափվեն ամերիկյան բուրբոնից և մտածեն, որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր մայրցամաքի, Եվրոպայի, նույնիսկ Եվրասիայի ճակատագրի մասին, կգա ժամանակը՝ վերագնահատելու մեր հարաբերությունները և մտնելու երկխոսության մեջ։ Դա կարճաժամկետ հեռանկարում չի լինի»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։