կարևոր
2794 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-02 17:09

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ  այսօր` ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։