կարևոր
2104 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-02 16:38

Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի համար. Կարեն Վրթանեսյան

Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի համար. Կարեն Վրթանեսյան

Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը․

«Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։

Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ...

Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք»։