կարևոր
8866 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-15 11:06

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում են նաև ընդդիմության ներկայացրած օրինագծերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 4 հարց է. քննարկվելու են «Պետական սահմանի մասին» օրենքում, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը։   

Հանձնաժողովում կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝  Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի և Արամ Վարդևանյանի կողմից հեղինակված նախագիծը, որով առաջարկվում է  լրացումներ կատարել  Քրեական և  Քրեական դատավարության օրենսգրքերում։

Հանձնաժողովի անդամները կքննարկեն նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: