կարևոր
8506 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-15 09:02

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է. հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է գալիս

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է. հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) և Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Գեղարքունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Շիրակի և Վայոց ձորի մարզերի) տեղում է ձյուն:

Շիրակի մարզի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: