կարևոր
9106 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-15 10:03

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 2 հարց է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 2 հարց է:

Հանձնաժողովու ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող նախագծերի վերաբերյալ եզրակացություն է ներկայացնելու. առաջինը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծն է: Հրավիրված է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: 

Իսկ երկրորդ հարցով հանձնաժողովը քննելու է կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: Հիմնական զեկուցողներն են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հարտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: