24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Քննարկումն ընթացել է փակ ձեւաչափով:
Ազգային ժողովից հայտնում են, որ օրենքն ընդունվել է 1998թ. եւ ընդունումից հետո որեւէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք փոփոխություններ:
Համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումներից հետո օրենքի նախագիծը կդրվի շրջանառության մեջ: