Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին, եթե հայկական կողմն ընդունի իր առաջադրած 5 սկզբունքները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Խոսքը վերաբերում է փոխադարձ տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անքակտելիությանը, միմյանցից քաղաքական անկախությունը ճանաչելուն։
Կողմերը պետք է հայտարարեն, որ տարածքային պահանջներ չունեն միմյանցից ու չեն ունենալու ապագայում, զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից։
Բաքուն պահանջում է նաև սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.
«Ցանկանում ենք նշել, որ այս հիմնարար սկզբունքների հիման վրա է, որ երկու երկրները ինտենսիվ, առարկայական և արդյունքների վրա հիմնված բանակցություններից հետո կարող են կնքել երկկողմ խաղաղության համաձայնագիր», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, թե պաատսխանել է Ադրբեջանի առաջարկներին՝ չնշելով, սակայն, համաձայնել են այս 5 կետին, թե՝ ոչ: