17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է եղել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ սադրանքներ եւ ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ավելի վաղ Տոյվո Կլաարը հայտնել էր, որ երկու օրով Երևան է գալիս՝ հանդիպումների։
«Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,- գրել էր Կլաարը: