20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը հայտնում է, որ շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ նշելով, որ թշնամին շարունակում է ապատեղակտվություն տարածել:
Ադրբեջանական կողմից կեղծ լուրերի տարածումը նպատակ ունի խուճապ առաջացնել ազգաբնակչության շրջանում: Արցախի Անվտանգության խորհուդը վստահեցնում է, որ Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։
«ՊԲ–ն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Արցախի ԱԽ–ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- նշված էպաշտոնական հաղոևդագրության մեջ: