01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան է այցելելու։ Կլաարն իր այցի մասին հայտնել է Twitter–ում։
«Երկու օրով վերադառնում եմ Երևան` հանդիպումների։ Քանի որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում, ԵՄ-ն ավելի քան երբևէ` հավատարիմ է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարին»,–գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Կլաարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր այս տարվա փետրվարին։