կարևոր
5254 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-14 11:48

ՄԱԿ-ի փորձագետներին ադրբեջանցիներն ուղեկցել են Արցախի բռնազավթած տարածքներ

ՄԱԿ-ի փորձագետներին ադրբեջանցիներն ուղեկցել են Արցախի բռնազավթած տարածքներ

ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի հարցերով փորձագետներն այցելել են Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված հատված։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը, որն Ալիևի ներկայացուցիչն է Արցախի օկուպացված տարածքների հետ կապված հարցով։

Թե ՄԱԿ-ի փորձագետները հատկապես ինչ նպատակով են այցելել ու ինչ է քննարկվել այցի ընթացքում, չի մանրամասնվում, միայն նշվում է, որ նրանց ներկայացվել է օկուպացված հայկական տարածքների բնապահպանական վիճակը և նախանշվել հետագա անելիքները։