26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Հայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի:
Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8576 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1637 է: