Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար), Լոռու մարզի Սպիտակի ոլորանների, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Լոռու մարզում, Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի), Արարատի մարզում (բացառությամբ Արարատ քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ձնահյուսի վտանգի պատճառով: Ռուսական կողմում կա մոտ 274 բեռնատար ավտոմեքենա։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։