Այս շաբաթ խորհրդարանական հանձնաժողովների նիստերը կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
Երկուշաբթի՝ մարտի 14-ին
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 10:00, 114 /2-րդ մասնաշենք/ սենյակ,
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 12:00, 314 սենյակ:
Երեքշաբթի՝ մարտի 15-ին.
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 10:00, 414 սենյակ,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 10:00, 314 սենյակ,
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 12:00, 214 սենյակ,
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 14:00, 414 սենյակ:
Մարտի 16-ին.
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ ժամը 10:00, 314 սենյակ:
Նախատեսված են նաև հանձնաժողովների համատեղ նիստեր.
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 դահլիճում հրավիրում են համատեղ նիստ՝ քննարկելու «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մարտի 15-ին՝ ժամը 12:30-ին, 334 դահլիճում հրավիրում են համատեղ նիստ, որի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: