Երևանում մարտի 14-ին, 15-ին, 18-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մարտի 16-ին, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 3-7 մ/վ, մարտի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում մարտի 14-ին սպասվում է ձնախառն անձրև։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: