կարևոր
2269 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-13 11:56

Հանրապետության 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կմեկնարկի ժամը 13:00-ին 

Հանրապետության 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կմեկնարկի ժամը 13:00-ին 

Այսօր` մարտի 13-ին,  ժամը 13։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմերկնարկի Ազգային ժողովի հատուկ նիստը. նախանշված է ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ 

Հայաստանի խորհրդարանը «Քաղաքացիական պայմանագիր՚ խմբակցության ձայներով ընտրել է հանրապետության 5-րդ նախագահին: Փաշինյանի առաջադրած ու ընտրված նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն վաղն իր աշխատատեղը կփոխի՝ Կառավարության շենքից, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի աշխատասենյակից կտեղափոխվի Բաղրամյան 26:

Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավիրատոմս ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին բոլոր նախագահները: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կամ բացակայությունը մինչեւ վերջին պահն անորոշ կմնա: Նրա խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշել են առանց մեկնաբանության թողնել հարցը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չեն մասնակցի հինգերորդ նախագահի երդմնակալությանը: Իսկ հրաժարական ներկայացրած նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որոշման մասին չստացվեց տեղեկությունստանալ:

Ընդհանուր մոտ 500 հրավիրատոմս է Խորհրդարանի աշխատակազմն ուղարկել: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դեսպանները, ներկայացուցչություն ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարները, իսկ դրսից հյուրերի ու այլ պետությունների ղեկավարներին հրավիրելու կամ նրանց մասնակցության մասին պետական գերատեսչությունները տեղեկություն չտրամադրեցին: Կառավարությունն ամբողջ կազմով կմասնակցի

Ազգային ժողովի երեք խմբակցությունից միայն իշխանականն է ներկա լինելու նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը: Ընդդիմադիրները Խաչատուրյանին չեն ընտրել ու նրան Հանրապետության նախագահ չեն համարում:

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր: Երկրի նախագահն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահիընտրությանը և չի առաջադրել թեկնածու:

Սա ՀՀ նախագահին ընտրելու երկրորդ փուլն էր։ Երեկ` փետրվարի 2–ին, կայացավ նախագահի քվեարկությունը, որի արդյունքների մասին 69 կողմ ձայնով Խաչատուրյանը չէր ընտրվել։

Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՜ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:  Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: