կարևոր
3136 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-13 11:34

Հայաստանում կորոնաթվերը նվազում են

Հայաստանում կորոնաթվերը նվազում են

Հայաստանում մարտի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 004-ի: 

Վերջին մեկ օրում կատարվել է 2022 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 935 042 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3401 պացիենտ, նվազել է 132-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 408 396  անձ` վերջին մեկ օրում 181 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8572 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1635 է