18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն:
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով):
Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։