28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում կբացի մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես:
Ցուցահանդեսին կներկայացվեն ցուցանմուշներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից։
Կներկայացվեն Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի թեմայով Սարյանի գրաֆիկական աշխատանքները: Կցուցադրվի Եղիշե Չարենցի մասին պատմող ֆիլմ:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը:
Ցուցաահնդեսը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միության, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանների և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ: