26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
ՀՀ վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին տեղեկացնում է տիկին Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:
Երեկ ուշ երեկոյան կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը։