կարևոր
3349 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-11 09:45

Լարսը փակ է. ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել

Լարսը փակ է. ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Որոշ ավտոճանապարհներ տեղ-տեղ պատված են մերկասառույցով: Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում ձյուն է գալիս:

Շիրակի մարզի Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհները տեղ-տեղ պատված են մերկասառույցով:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 250 բեռնատար ավտոմեքենա։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։