կարևոր
3787 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-11 09:00

Այսօր մարտի 11-ն է, ուրբաթ. պատմական օրացույց

Այսօր մարտի 11-ն է, ուրբաթ. պատմական օրացույց

Այսօր մարտի 11-ն է, ուրբաթ, տարվա 70-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 295 օր։

Դեպքեր

1666՝ Ամստերդամում սկսվեց առաջին հայերեն Աստվածաշնչի տպագրությունը

1851՝ Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը՝

1978՝ Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը

1990՝ Պատրիսիո Էլվինը դառնում է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը 

Ծնունդներ

1921՝ Աստոր Պիացոլա արգենտինացի կոմպոզիտոր (մ. 1992)

1930՝ Ռուզան Քյուրքչյան, հայ քանդակագործ

1952՝ Դուգլաս Ադամս Douglas Adams անգլ.-ամեր. գրող և դրամատուրգ (մ. 2001) 

Մահեր

1898՝  Տիգրան Չուխաջյան. հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր (ծնվ.՝ 1837 թ.)։ Ի շարս հայ առաջադեմ մյուս մտավորականության, պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձեւավորման գործում, կարդացել է դասախոսություններ։ Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արեւմտահայ քաղաքային երաժշտության եւ արեւմտյան դասական երաշտության ձեւերը։ Հեղինակ է դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային եւ սիմֆոնիկ գործերի, գրել է նաեւ ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար։ Չուխաջյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խորամանկությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները։

1965՝ Գևորգ Աբով, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (ծ. 1897)

2006՝ Սլոբոդան Միլոշևիչ, Հարավսլավիայի նախագահ (ծն. 1941)