20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մարտի 11-ին, ժամը 11։00-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի կունենա դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Ինչպես դատավոր Դավիթ Արղամանյանի պարագայում էր, այս դեպքում ևս նախքան վերաքննիչ բողոքները մակագրելն արդեն իսկ կռահել էինք, որ այն մակագրվելու է դատավոր Տիգրան Սիմոնյանին։
Շատ կանխատեսելի եք, պարոնա՛յք։
Իսկ կանախատեսումները կատարվում են կոնկրետ դատավորների գործելաոճին ծանոթ լինելու արդյունքում։ Բնականաբար, նման գործերը այդպիսի դատավորներին պետք է մակագրվեն»,- գրել է պաշտպանը:
Իսկ ո՞վ է Տիգրան Սիմոնյանը: Հենց նա էր, որ 2021թ.-ի դեկտեմբերի մեկին բավարարեց Սիսական ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը։
Տիգրան Սիմոնյանը 2018 թ.-ի մայիսի 17-ին է նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն երեք ամիս անց հրաժարական է ներկայացրել, և 2018 թ.-ի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:
Սիմոնյանը 2020 թ.-ին նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, օգնել է Ռոմանոս Պետրոսյանին: 2021թ.-ի հունիսին ազատվել է պաշտոնից: Իսկ հոկտեմբերին նորից վերադարձել դատական համակարգ: