17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մայրաքաղաքում մարտի 11-ին, 12-ին, 13-ի ցերեկը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ին հնարավոր է ամպրոպ։
Մարտի 11-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության մարզերում մարտի 11-ից 13-ը, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ից 15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Արցախի Հանրապետությունում մարտի 11-ին սպասվում է ձնախառն անձրև։