կարևոր
4138 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-10 20:47

«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծով քննիչ հանձնաժողովը սպասարկելու է բացառապես հանրային ու պետական շահը, ոչ թե՝ այս կամ այն քաղաքական ուժինը. Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծով քննիչ հանձնաժողովը սպասարկելու է բացառապես հանրային ու պետական շահը, ոչ թե՝ այս կամ այն քաղաքական ուժինը. Վարդևանյան

Ազգային ժողովի պաշտոնական էջում այսօր հրապարակվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է 44 օրյա պատերազմի պարտության պատճառներն ուսումնասիրել ավելի հիմնավոր ու ընդգրկուն մասշտաբներով, քան ՔՊ-ականների կողմից արդեն իսկ հիմնված քննիչ հանձնաժողովն է:

44 օրյա պատերազմի պարտության պատճառները հասկանալու համար, ըստ ընդդիմության նախագծի, պետք է նախ քաղաքական չեզոքություն ապահովող հանձնաժողով ստեղծել: Դրա համար առաջարկվում է խոհրդրանականա ուժերից հվասարապես 4 ական թենածու ընտրել ու ՄԻՊ-ին ներգրավվելով 9 անդամանոց ֆինանսապես լրիվ անկախ, առանց պատգամավորների կորիզ ստեղծել: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը շուտով կառաջարկի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի շատ ավելի ընդգրկուն ու հիմնավոր պահանջներով տարբերակ։

Քննությունn օբյեկտիվորեն սկսելու և ավարտելու համար կտրուկ պայմաններ է առաջադրում «Հայաստան» խմբակցությունը․ ուսումնասիրել հանգամանքները Ռազմական դրություն հայտարարելու պահից ու դրա իրավական հիմքերը ստուգելով, սկսած  մոբիլիզացիայից ու պատերազմը դադարեցնելու դիվանագիտական դաշտի նախադրայլներից, մինչև նոյեմբերի 9-ին ընդունած  չարաբաստիկ հայտարարույունն ու դրան հետևած տարածքներ հանձնելու օրինականությունը, ՀՀ և Արցախի իշխանությունների գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը՝ ակտին:

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը բարձրացված խնդիրների առումով շատ ավելի համապարփակ է, քան իշխանության պահանջով ստեղծվածը։ Նոր քննիչ հանձնաժողովի կարգավիճակը, կազմը արմատապես տարբերվում է արդեն ստեղծված հանձնաժողովից»,- հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանը խիստ կարևորում է այս նախագծով իշխանության առջև դրված քաղաքական չեզոքություն պահպանելու նախապայմանը:

«Հանձնաժողովի ստեղծման գլխավոր նախապայմանը քաղաքական չեզոքությունն է,  այս  պայմաններով կազմ հավաքելը ենթադրում է անկախ մարմնի ստեղծում, ոչ թե պատգամավորներից ստեղծված՝ այլ անկախ պրոֆեսիոնալ մասնագետներ պետք է ընտրվեն՝ ԱԺ ընտրության միջոցով:

ԱԺ-ն է այդ անկախ մարմնի ձևավորողը, իսկ թեկնածուներին հավասարապես կառաջադրեն ՝ իշխող և ընդդիմադիր ուժերը՝ ամեն թևից 4 անձ: Այնպիսի անհամատեղելիության պայմաններ են հատուկ առաջադրվել, որպեսզի մաքսիմալ քաղաքական չեզոքությունն ապահովվի, և մեր խնդիրն է նախկին-ներկա այս դիլեմայի տիրությից դուրս գալ, հարցը տեղափոխել իրական մասնագիտական տիրույթ: Մանսգաիտական այնպիսի բարձր հմտություն պահանջող որակներ են ակնկալվում, որպեսզի պատերազմի ռազմական դաշտում կատարվողին զուգահեռ թիկունքային գործողությունները, դիվանագիտական հարթակում այդ շրջանում իրականացված գործընթացը ևս համակողմանիորեն ուսումնասիրվի՝ օբկետիվ և ամբողջական պատկեր ստանալու համար: 9 հանձնաժողովականների անկախությունը, անվտանգությունը երաշխավորելու բոլոր նախադրյալներն են այս նախագծով հաշվի առնված, այդ թվում՝ մեխանիզմները: Եթե այս նախագիծն ամբողջությւամբ կյանքի կոչվի, ստեղծվելիք հանձնաժողովը լրիվ երաշխավորված է, որ սպասարկելու է բացառապես հանրային ու պետական շահը, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժինը»,- ասում է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է պատերազմը քննող հանձնաժողովը, որի լիազորություններն իրականացնում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարությամբ նշել են, որ չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Ընդդիմադիրները պնդում են, որ գործող իշխանության օրոք պատերազմի օբյեկտիվ քննություն չի կարող լինել, օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է պատերազմ։