կարևոր
2911 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-10 17:09

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

Մարտի 10-12-ը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ հավելելով, որ տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ:

Համաժողովը անցկացվելու է մարտի 11-ից 13-ը։ Պաշտոնական կայքում հրապարակված է մասնակիցները ցանկը, որտեղ ուշագրավ անուններ են:

Ավելի վաղ ԱԳՆ հայտարարել էր, որ ստացել են հրավերը: Թուրքական ֆորումին մասնակցելու վերաբերյալ դեռևս մեկ ամիս առաջ Միրզոյանը հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում. «ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի», ասել էր ՀՀ արտգործնախարարը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարել էր, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու՝ Թուրքիայի հրավերը։

Նշենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական նախագիծ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչներ են և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: