կարևոր
4087 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-10 14:01

Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է Հայաստանի Կենտրոնական բանկին

Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է Հայաստանի Կենտրոնական բանկին

Ուկրաինայի Ազգային բանկը դիմել է միջազգային գործընկերներին՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումից հրաժարվելու խնդրանքով։

«Ազգային բանկը դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղզստանի կենտրոնական բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել «Միր» վճարային համակարգի քարտերով այս երկրների տարածքում բոլոր գործառնություննները»,- ասված է Ուկրաինայի Ազգային բանկի հաղորդագրությունում։ Բանկերին խնդրել են դադարեցնել «Միր» քարտերի ընդունումը և անհնարին դարձնել այդ քարտերի օգտագործումը էլեկտրոնային առևտրում և ֆիզիկական անձանց միջև փոխանցումներում:

«Ազգային բանկը ձգտում է հասնել Ռուսաստանի ֆինանսական հատվածի դեմ պատժամիջոցների բոլոր հնարավոր տարբերակների առավելագույն կիրառմանը։ Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի ֆինանսավորումը պետք է դադարեցվի»,- ասել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն:

Օրերս Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Իսրայելի ազգային EL AL ավիաընկերության կողմից Mir համակարգով վճարումների ընդունումն անվանել էր «հարված ուկրաինա-իսրայելական հարաբերություններին»: