կարևոր
3862 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-10 11:30

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում՝ ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգային հարցով

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարում՝ ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգային հարցով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ մարտի 10-ին արտահերթ նիստ է հրավիրելու:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին որոշումը։

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝  2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ  կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»: