կարևոր
3793 դիտում, 8 ամիս առաջ - 2022-03-09 23:31

Մարտի 10-ին Երևանում հնարավոր է ամպրոպ, իսկ լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք

Մարտի 10-ին Երևանում հնարավոր է ամպրոպ, իսկ լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք

Մայրաքաղաքում մարտի 10-ից 12-ը, 13-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։

Հանրապետության մարզերում մարտի 10-ից 12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 13-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Արցախում սպասվում է անձրև։