կարևոր
3484 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-09 16:45

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում. Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաստատում է

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում. Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաստատում է

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Հայաստանի սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով թշնամու կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն:  կայուն է։

Ավելի վաղ այս մասին ահազանգել էր լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ գրելով որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է գրավել Երասխի մարտակկան դիրքերի բարձունքը: