կարևոր
7300 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-09 14:27

Եթե պարտք են վերցնում ու չեն սարքում, տնից դուրս են անում. Գեղամ Մանուկյան

Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել: 

Օրակարգային երկու հարցերից մեկը «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումն է: Սրանով Հայաստանը վարկ է վերցնում Արժույթի միջազգային հիմնադրամից, որն ուղղվելու է պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։

«Խոսքը պարզ ժողովրդական լեզվով ասած՝ վարկ վերցնելու մասին է: Այս Ազգային ժողովի ամբիոնից տարիներ շարունակ պարտք, պարտք բառն է լսվել: Այսօրվա կառավարության ղեկավարն էլ դեռ 2016-ին էր բողոքում իշխանությունների վերցրած պարտքերից...», - նախագծի քննարկմանն իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

Պատգամավորը հիշեցնում է, որ դպրոցների համար վերցված վարկից դեռ 7 դպրոց է կառուցվել 46-ի փոխարեն: 

Մանրամասները՝ տեսանյութում: