17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Երևանի Տարաս Շևչենկոյի անվան դպրոցում ռումբի ահազանգից հետո տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ կա տեղադրված:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:
Երևանի գնդի պարեկները դպրոցի աշխատակիցների և փրկարարների հետ տարհանել էին աշխատակիցներին ու աշակերտներին, որպեսզի կինոլոգները ներսում կատարեն աշխատանքներ։