17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Որևիցե մեկը չի խորշում աշխատելուց և հրատապության խնդիրները Հայաստանում պետք է որոշվեն առաջնահերթություններից ելնելով: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հրատապության խնդիրները պետք է որոշվեն առաջնահերթություններից ելնելով, և առաջին հերթին անվտանգությունն է մեր հրատապությունը» ,- ընդգծեց Օհանյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է պլանավորի իր աշխատանքը.
«Տիկին փոխնախարարը պետք է արձանագրի, որ կարևոր օրենքները, որոնք որ պետք է ներկայացվեն ԱԺ, պետք է պլանավորվեն և ժամանակին ներկայացվեն, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Հրատապությունը ոչ թե այս օրենքի մեջ փոփոխություն կատարելն է, այլ հակածխախոտային ռազմավարությունը: Եթե մենք ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն ունենք, մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, ապա ամեն օր պետք է խոսվի դրա մասին»:
Նշենք, որ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու՝ առաջարկելով առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել նախագիծը: