26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Հայաստանում մարտի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 51 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421592-ի:
Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2924553 է:
Փաստացի այս պահին բուժվում է 4054 պացիենտ, նվազել է 223-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 407348 անձ` վերջին մեկ օրում 266 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8560 է:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է։