կարևոր
2902 դիտում, 3 ամիս առաջ - 2022-03-09 09:02

Ձյուն, փակ ավտոճանապարհներ

Ձյուն, փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Կոտայքի մարզի Հրազդանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Քջարան քաղաքում տեղում է ձյուն:

Լոռու մարզի (բացի Ալավերդի քաղաքից), Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների և Գյումրի-Բավրա, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։