Արցախի Հանրապետության պաշտպանական բանկը հայտնում է, որ երեկ` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։
Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։ Հայտնում է Արցախի պաշտպանական բանակը: