կարևոր
4831 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-08 17:13

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքներին

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքներին

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթաակռուցվածքների նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախ եկող գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն։  

Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: 

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդել էր, որ մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը: Արդյունքում Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։