կարևոր
3673 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-08 11:54

Դուք եք մեր հիմնասյունը, մեր երաշխավորված ապագայի գրավականը. Արցախի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձը

Դուք եք մեր հիմնասյունը, մեր երաշխավորված ապագայի գրավականը. Արցախի խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր,կանայք,

գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ:

Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով  էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը:

Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել  մեզ պատուհասած  ծանր փորձությունները։

Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք  շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:

Սիրելի´ մայրեր,

անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։

Սիրելի´ քույրեր ու դուստրեր,

դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը:                                                                                          

Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առիթով։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր, ընտանեկան անդորր ու ջերմություն»,-ասված է ուղերձում: