կարևոր
3148 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-08 11:27

Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը

Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։

Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։

Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։