17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մայրաքաղաքում մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 8-ին` կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։
Մարզերում մարտի 8-ի գիշերը ևս տեղումներ չեն լինի: Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնավզի 6-8 աստիճանով։
Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։