կարևոր
3478 դիտում, 2 ամիս առաջ - 2022-03-07 23:06

Մարտի 8-ից մեկնարկում է նոր ծրագիր. 100 օր՝ 100 վիրահատություն և անվճար խորհրդատվություն

Մարտի 8-ից մեկնարկում է նոր ծրագիր. 100 օր՝ 100 վիրահատություն և անվճար խորհրդատվություն

Երևանի պետական բժշկական համալսրանի լավագույն մասնագետները սկսում են «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

««100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որը կմեկնարկի մարտի 8-ին և կտևի մինչև հունիսի 18-ը` ուղիղ 100 օր: Համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:

Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:

Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը: 100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով Առողջապահության նախարարության և մարզպետարանների հետ:

Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր (կցված է), որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:
Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից:

Պատասխանատուներ՝
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Ա.Յու.Բաբլումյան
«Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ գլխավոր բժիշկ Հ.Վ.Ապրեսյան
«Միքայելյանի» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ՝ տնօրենի տեղակալ Ա.Ա.Ղազարյան
Ծրագրի համակարգող՝ Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դ.Գ.Մելիք-Նուբարյան
Ընդհանուր վերահսկող՝ Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Մ.Մինասյան:

Ժամկետներ՝ ս/թ մարտի 8-ից սկսած 100 օր՝ մինչև հունիսի 18-ը»,- գրել է Արմեն Մուրադյանը: