01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան կարող են զրուցել Անթալիայում անկացվելիք դիվանագիտական ֆորումի շրջանակում,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ծրագրվում է շփում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ»,-ասել է Զախարովան:
Զախարովան մանրամասնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը վերջին հեռախոսազրույցների ժամանակ պայմանավորվել են այս զրույցի շուրջ։