ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Միաժամանակ բլոգեր Միկա Բադալյանը գրում է, որ Երասխում այս պահին ինտենսիվ կրակոցներ են։ Հայկական կողմից կա մեկ զոհ և մեկ վիրավոր զինվոր։