Sputnik-ի և ՌԻԱ Նովոստիի արգելքների ու սահմանափակումների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ. ներկայացնում է Sputnik Հայաստանը
- Մարտի 3-ից Sputnik-ը դադարեցրել է հեռարձակումը Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հունաստանում։ Դա տեղի է ունեցել ԵՄ ղեկավարության կողմից Եվրոպայում Sputnik-ի բովանդակության հեռարձակման և տարածման արգելքի պատճառով։ ԵՄ որոշմամբ կչեղարկվեն բոլոր լիցենզիաներն ու պայմանագրերը։
- Google Discover և Google News ծառայությունները սահմանափակել են Ռոսիա Սեգոդնյա մեդիա խմբի բոլոր ռեսուրսներից նյութերի ցուցադրումը:
- RT և Sputnik հավելվածները հասանելի չեն Ռուսաստանի սահմաններից դուրս App Store-ում ներբեռնելու համար։
- Google-ը հայտարարել է RT-ի և Sputnik-ի հետ կապված հավելվածների արգելափակման մասին Play Store-ում ողջ Եվրոպայի տարածքում։ Այն նաև արգելափակում է RT-ի և Sputnik-ի հետ կապված բոլոր YouTube-յան ալիքները Եվրոպայում:
- Meta-ն անջատել է Ռոսիա Սեգոդնյա մեդիա խմբի բոլոր ռեսուրսների հավելվածները և սահմանափակել է Sputnik-ի մուտքը Եվրամիության երկրներ։
- YouTube-ն արգելափակել է Sputnik-ի ալիքները ռուսերենով, իսկ ՌԻԱ նովոստին՝ Ուկրաինայում։
- Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) հետ է կանչել ՌԻԱ Նովոստիի լրագրողների գեղասահքի աշխարհի առաջնության հավատարմագրումը։
- Թվիթերում մեր լրագրողների անձնական հաշիվներն այժմ նշվում են որպես «Ռուսաստանի պետության հետ կապված լրատվամիջոցներ»:
- «TikTok» հաշիվները, «որոնք աջակցում են Ռուսաստանի Դաշնության կառավարությանը», ներառյալ RT-ն և Sputnik-ը, արգելափակված են Եվրամիությունում։
- Microsoft-ը հայտարարել է, որ արգելափակելու է RT-ն և Sputnik-ը։ RT-ի և Sputnik-ի բովանդակությունն այլևս չի ցուցադրվում լրսհոսում, իսլ հավելվածները հեռացվել են խանութից։ RT-ի և Sputnik-ի գովազդը արգելվել է գովազդային ցանցում։
- ԵՄ-ում սկսվել է էստոնական sputnik-meedia.ee լրատվամիջոցի տեսաբովանդակության արգելափակումը։
- Sputnik Լեհաստան և Sputnik Չեխիա կայքերն արգելափակվել են այդ երկրներում դիտելու համար։
- Sputnik Մոլդովա կայքը արգելափակվել է երկրի ՀՔԾ-ի կողմից։ Խմբագրությունը շարունակում է աշխատել նոր հասցեներից ru.md.sputniknews.com; md.sputniknews.com; ro.md.sputniknews.com.
- Ռումինիան հայտարարել է, որ շուտով կարգելափակի Sputnik-ի կայքերը և RT-ի հեռարձակումները:
- Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում մեդիա խմբի մամուլի ծառայության էջը ստացել է «Կառավարական հրապարակում, Ռուսաստան» նշանը։
- Մեդիախմբի սոցցանցային բոլոր ռեսուրսնեը աշխատում են սահմանափակ լսարանով։