կարևոր
5134 դիտում, 1 տարի առաջ - 2022-03-04 22:41

Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի կազմակերպիչներին բերման են ենթարկել

Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացի բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքից:

«Ազատագրական շարժման նախաձեռնած ստորագրահավաքը արդեն խուճապի է մատնել Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Քիչ առաջ ոստիկանությունը առանց պատշաճ պատճառաբանության բերման է ենթարկել Ազատագրական շարժման անդամներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։

Այս պահին մենք Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի մոտ ենք։

Պայքարում ենք, չենք նահանջի։ Սիրելի հայրենակիցներ, ավելի ակտիվ մասնակցեք ստորագրահավաքին ու ավելի սկզբունքորեն պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- նշված է շարժման հայտաարրության մեջ:

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ «Ազատագրական շարժումը» կազմակերպում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։